Ճարպակալում
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
Կոճապղպեղը շատ հայտնի և աշխարհի տարբեր ազգերի խոհանոցներում իր տեղը գտած արևելյան համեմունք է: Սովորաբար այն օգտագործվում է որպես որևէ ճաշատեսակի բաղադրամաս: Մենք բացառություն չենք, և կոճապղպեղը հաճախ է կիրառվում բազմազան ուտեստների պատրաստման ժամանակ:
Կոճապղպեղի սև և սպիտակ տեսակներն միմյանցից տարբերվում են մշակման ձևով: Սպիտակն ավելի մանրակրկիտ է մշակվում, դրա համար էլ այն ավելի նուրբ համ ունի, իսկ սևն ավելի կծու և տտպող է: Կտրվածքի վրա կոճապղպեղը հիմնականում սպիտակ է, սակայն ժամանակի ընթացքում այն դեղնավուն երանգ է ձեռք բերում: Այս մթերքն օգտագործվում է ո՛չ միայն որպես համեմունք, այն նաև շատ արդյունավետ դեղաբույս է: Որպես դեղամիջոց կոճապղպեղը մտնում է մի քանի նիհարելու համար նախատեսված բաղադրատոմսերում: Օգտագործում են հում և երիտասարդ վիճակում:
Կոճապղպեղ՝ նիհարելու համար օգտագործման օգուտը և հակացուցումները
Այժմ կոճապղպեղը կիրառման լայն շրջանակ ունի: Ծովագնացներին շատ լավ օգնում է սրտխառնոցի, գլխապտույտի ժամանակ: Հաճախ ճանապարհորդողների համար պարզապես անհրաժեշտություն է, եթե դժվար են տանում երկար ուղևորությունները՝ այն փրկում է սրտխառնոցիցն: Այս բույսը վիտամինների մեծ քանակ է պարունակում, նպաստում օդակաթիլային եղանակով փոխանցվող հիվանդությունների բուժման արագացմանը, հոդերում նվազեցնում ցավը, իսկ գլխավորը՝ լավացնում օրգանիզմի նյութափոխանակության գորժառույթները, դրանով իսկ նպաստելով ճարպային կուտակումների արագ քայքայմանը:
Նիհարելու նպատակով կոճապղպեղն օգտագործելիս անհրաճեշտ է հաշվի առնել, որ օգուտի հետ մեկտեղ այն ունի նաև որոշ հակացուցումներ: Ալերգիայով տառապող մարդկանց կոճապղպեղի կիրառումից առաջ խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ, քանի որ հնարավոր է ցանի առաջացում: Խորհուրդ չի տրվում կիրառել լյարդի և սրտի հիվանդությունների, խոցային հիվանդությունների, կանանց հիվանդությունների, արյունահոսությունների ժամանակ: Կոճապղպեղն արգելված է կիրառել հղիության և կրծքով կերակրելու ժամանակ: Տվյալ կծու մթերքի չափազանց օգտագործումը կարող է ստամոքսի այրոց առաջացնել, երբեմն նաև՝ փորկապություն: Նկատի ունենալով վերոնշյալ նկարագրությունը, կոճապղպեղի կիրառման ժամանակ անհրաժեշտ է ցուցաբերել զգուշություն:
Կոճապղպեղ՝ նիհարելու համար. ազդեցության սկզբունքը
Այսօր ոչ մի գիտական հետազոտություն չկա, ինչը կբացատրի, թե ինչպես է ազդում կոճապղպեղը և օգնում այրել ճարպերը: Այնուամենայնիվ, համեմունքը, արմատը և դրա թուրմը հավելումների ձևով զարմանալիորեն օգտակար են մարսողական համակարգի համար: Դրանք օգնում են մաքրել ստամոքսաղիքային տրակտը, լյարդը, հաստ աղիքը և կարգավորել աշխատանքը, վերացնել աղիքային մակաբույծներին: Ահա պատճառներ՝ հիմնավորելու նիհարելու նպատակով կոճապղպեղի օգտագործման արդյունավետությունը: Կոճապղպեղն օգնում է նվազեցնել մարմնի անառողջ զանգվածը, փորի և ազդրերի շրջանից վերացնել ավելորդ ճարպը: Այս մթերքը համարձակորեն կարելի է մտցնել առողջ սննդի ցանկում:
Կոճապղպեղը նիհարելու համար կիրառվող ամենահասարակ միջոցներից է: Անհրաժեշտ է միայն համեղ սնվել և այս մթերքն ավելացնել ցանկացած ուտեստի մեջ, այդ թվում նաև թեյի մեջ: Նիհարողների հիմնական խնդիրը էներգիայի և նյութերի սխալ փոխանակությունն է: Չհավասարակշռված և սխալ սնվելու ժամանակ նյութափոխանակության գործառույթները խախտվում են, ինչն էլ հանգեցնում է կիլոգրամների կուտակմանը, ընդ որում, նաև դանդաղում է օրգանիզմից թունավոր նյութերի դուրսբերումը: Օրակարգում կոճապղպեղի կանոնավոր ավելացումը կարգավորում է մետաբոլիզմը և դրանով իսկ նպաստում նիհարելուն:
Սթրեսները ավելորդ քաշի դաշնակիցներն են, որոնք խթանում են ախորճակը: Այս տհաճ երևույթից ազատվելու համար անհրաժեշտ է հաճախակի խմել կոճապղպեղի արմատից պատրաստված թեյ: Ցանկացած կարևոր իրադարձությունից առաջ այս ըմպելիքի օգտագործումը նրանում հակաօքսդանտների մեծ պարունակության շնորհիվ հանգստություն կպարգևի:
Կոճապղպեղ՝ նիհարելու համար. կիրառումը
Նիհարելու նպատակով կոճապղպեղը կարելի է կիրառել զանազան եղանակներով: Այն հիանալի ընդգծում է տարբեր ուտեստների համը, երբ ավելացվում է որպես համեմաունք: Օրինակ, քերած կոճապղպեղը կարելի է ավելացնել շոգեխաշած բանջարեղենին: Լավ արդյունք է տալիս նաև սնունդն ընդունելուց առաջ կոճապղպեղի արմատի կտորը ծամելը:
Բեռնաթափման օրերին լավ արդյունքի հասնելուն կօգնի կոճապղպեղով աղցանը: Այն պատրաստվում է հետևյալ կերպ.
վերցնել հավասար քանակներով նարնջի կեղև, նեխուր, կոճապղպեղի արմատ, երկու անգամ ավելի կիտրոն և եփած ճակնդեղ, երեք անգամ ավելի՝ գազար: Այս բոլոր բաղադրամասերն կտրատել, խառնել և ավելացնել բուսական յուղ:
Կոճապղպեղ՝ նիհարելու համար. կոճապղպեղով թեյ
Շատ հայտնի է նիհարելու համար կոճապղպեղով թեյը: Ինչու° են դա այդքան խորհուրդ տալիս: Տիբեթյան պատկերացումների համաձայն կոճապղպեղը «տաքացնող» մթերք է, խթանում է արյան շրջանառությունը, արագացնում՝ նյութափոխանակությունը: Ավանդական բժշկությունն ասում է, որ այս թեյն աշխատում է նրանում պարունակվող եթերային յուղի, նաև այն ակտիվ նյութերի շնորհիվ, որոնք ուժեղացնում են մետաբոլիզմը: Բացի այդ, կոճապղպեղի արմատն օգնում է մաշկին ավելի երկար երիտասարդ մնալ, ուստի ցանկալի է օրակարգում դրա մշտական առկայությունը: Կոճապղպեղով թեյի պատրաստման բազմաթիվ եղանակներ կան:
Կոճապղպեղով թեյ. առաջին տարբերակ
Սա նիհարելու համար ըմպելիքի պատրաստման ամենապարզ եղանակն է. անհրաժեշտ է կոճապղպեղի արմատները մանր կտրատել և լցնել թերմոսի մեջ, ավելացնել եռացրած ջուր, թողնել, որ թրմվի ոչ պակաս, քան 30 րոպե և խմել օրվա ընթացքում: Դիետա պահպանելու պարագայում այն կարելի է խմել ցանկացած ժամանակ, իսկ սովորական սնվելու ժամանակ՝ ուտելուց 30 րոպե առաջ: Հարաբերությունները. մեկ լիտր ջրին՝ երկու ճաշի գդալ մանրացված կոճապղպեղի արմատներ:
Կոճապղպեղով թեյ. երկրորդ տարբերակ
Կոճապղպեղի արմատները կտրատել բարակ շերտերով, ավելացնել մաքուր ջուր և թույլ կրակի վրա հասցնել մինչև եռման ջերմաստիճանի: Եփել ¼ ժամ: Հետո թողնել, որ թեյը սառչի մինչև մարմնի ջերմաստիճանը, այնուհետև ավելացնել կիտրոնի հյութ և մեղր: Այստեղ կարելի է նաև անանուխի կամ մելիսայի տերևներ ավելացնել:
Կոճապղպեղով թեյ. երրորդ տարբերակ
Սա խորհուրդ է տրվում այն անձանց, ովքեր ուզում են շատ ավելորդ կիլոգրամներից ազատվել: Կարևոր բաղադրամասերը կոճապղպեղն ու սխտորն են: Այս բաղադրամասերից վերցնել մեկական չափաբաժին և ավելացնել քսան չափաբաժին ջուր, թրմել 15 րոպե և խմել օրվա ընթացքում:
Կոճապղպեղով թեյ. չորրորդ տարբերակ
Ահս տարբերակում անհրաժեշտ է անանուխի 60 գրամ լավ մանրեցված տերև: Ավելացնել կիսով չափ կոճապղպեղի լավ մանրեցված արմատներ: Ստացված խառնուրդին ավելացնել մեկ պտղունց աղացած հիլ և եռացրած ջուր: Թրմել 30 րոպե: Ավելացնել 1/3 բաժակ կիտրոնի հյութ, ¼ բաժակ նարինջի հյութ: Ըմպելիքն օգտագործել սառը վիճակում:
Կոճապղպեղով նիհարացնող թեյին վերաբերող մի քանի կարևոր պահեր էլ կան: Այն կարելի է օգտագործել ո՛չ միայն նիհարելու համար հատուկ ընտրված օրերին, այլև անընդհատ՝ ավելացնելով սովորական սև կամ կանաչ թեյին: Կիտրոն օգտագործել ոչ ավելի, քան մեկ բարակ կտրած շրջանակ՝ մեկ բաժակին: Այսպիսի թեյն անհրաժեշտ է անպայման քամել, այլապես շատ խիտ կլինի: Ստացված ըմպելիքն ունի առույգացնող հատկություն, որի պատճառով ցանկալի չէ կիրառել երեկոյան: Կոճապղպեղով թեյի պատրաստման համար դրա արմատներն անհրաժեշտ է կտրատել անպայման բարակ շերտերով:
Կոճապղպեղ՝ նիհարելու համար. խորհուրդներ և առաջարկություններ
Կոճապղպեղի արմատն ավելի լավ է պահել սառնարանում և օգտագործել մեկ շաբաթվա ընթացքում, ավելի երկար պահպանման ժամանակ այն կորցնում է իր արդյունավետությունը: Կոճապղպեղը կարելի է պահպանել նաև երեք ամսվա ընթացքում՝ սառցարանում սառեցրած վիճակում, մթերային տոպրակով լավ փաթաթված: Եթե ձեռքի տակ չկա թարմ կոճապղպեղի արմատ, ապա կարելի է օգտագործել աղացած ձևով: Աղացած մթերքի 1/8 թեյի գդալը փոխարինում է թարմ մթերքի մեկ ճաշի գդալին: Սակայն աղացած կոճապղպեղը խորհուրդ չի տրվում օգտագործել կոճապղպեղով թեյի պատրաստման համար, քանի որ դրա արդյունավետությունը զգալիորեն իջնում է:
Կոճապղպեղով թեյը կարելի է կիրառել առավոտյան սրտխառնոցի ախտանշանների թեթևացման համար: Դրա համար այն հարկավոր է խմել փոքր կումերով: Կոճապղպեղի չափազանց շատ կիրառումը կարող է առաջ բերել սրտխառնոց, բերանի խոռոչի գրգռում, այրոց: Օրակարգում այն մեծ քանակով ներմուծելուց առաջ անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ:
Բժշկի հետ առանց նախորոք խորհրդակցելու կոճապղպեղը խորհուրդ չի տրվում միաժամանակ օգտագործել ասպիրինի կամ արյունը ջրիկացնող այլ դեղերի հետ միասին:
Հոդվածի ռուսերեն տարբերակը՝ zhenskoe-mnenie.ru կայքից
Armine
03.02.2016
Մեդ-Պրակտիկ
19.01.2016
Հարգելի ARMINE, բարև Ձեզ: Խնդրում եմ մանրամասնեք, կոնկրետ որ հորմոնների մասին է խոսքը: Եթե նկատի ունեք սեռական հորմոնները, հաճախ կոճապղպեղը օգտագործվում է դաշտանային ցիկլի խանգարումների ժամանակ:
ARMINE
14.01.2016
Մեդ-Պրակտիկ
24.10.2015
Հարգելի' կայքի այցելուներ, տեխնիկական պատճառներով հարցերին պատասխանելը ժամանակավորապես հնարավոր չէր, և որոշ հարցեր, որոնց պատասխանելն այլևս ակտուալ չէ, հեռացվել են կայքից: Խնդրում ենք, եթե Ձեր հարցերը դեռևս ակտուալ են, նորից գրել: Հայցում են Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար:
Մեդ-Պրակտիկ
25.07.2015
Հարգելի Ani, բարև Ձեզ: Ցիտոմեգալովիրուսային ինֆեկցիային դեպքում բուժման էֆեկտիվությունը կարելի է մեծացնել իմունիտետը խթանելով Կարող եք օգտագործել կոճապղպեղից պատրաստած թեյ: 1 ճաշի գդալ մանրացված կոճապղպեղին ավելացնում եք 1լ եռացրած ջուր, մի փոքր դարչինի փոշի, ցանկության դեպքում մեկ երկու շերտ կիտրոն: Թողնում եք որոշ ժամանակ, այնուհետև օրական մեկ բաժակ օգտագործում: Նշված բաղադրատոմսը ոչ միայն բարձրացնում է իմունիտետը այլև մաքրում օրգանիզմը: Պետք է նշել, որ կոճապեղպեղ ունի որոշ հակացուցումներ: Օգտակար է նաև ստորև ներկայացված բաղադրատոմսերի օգտագործումը.
Դիմադրողականությունը բարձրացնող դեղատոմսեր
Մեկ օրվա չափաբաժին. մեկ փափկեցրած ադամաթուզին ավելացնել 100 մլ կաթ, 1 թեյի գդալ մեղր, 1 թեյի գդալ կոճապղպեղ։ Խառնիչով լավ խառնել։ Օգտագործել 7-10 օր։
- Խառնել 1 թեյի գդալ սրոհունդի ծաղիկները, կեսական թեյի գդալ ուրց եւ կոճապղպեղի փոշի։ Ավելացնել 500 մլ եռջուր։ Թրմել 1 ժամ, քամել։ Բաժանել մասերի, խմել օրվա ընթացքում։
Ani
23.06.2015
Մեդ-Պրակտիկ
02.06.2015
Հարգելի Anna, բարև Ձեզ: Իմբիրն ունի օրգանիզմն ակտիվացնելու հատկություն և նյարդային լարվածության դեպքում ցանկալի չէ օգտագործել: Բացի այդ որոշ դեղերի հետ, այդ թվում նաև հոգեմետ, հակացուցված է իմբիրի օգտագործումը:
anna
25.05.2015
Մեդ-Պրակտիկ
17.04.2015
Հարգելի Anna, բարև Ձեզ: Իմբիրի չորացման եղանակի մասին մանրամասն կարող եք կարդալ հետևյալ հղման մեջ.
Anna
13.04.2015
Մեդ-Պրակտիկ
19.06.2014
Հարգելի ANNA, ստորև ռուսական աղյբուրից հղում է, որը կօգնի՝ գտնելու Ձեր հարցի պատասխանը.
http://womans-week.ru/index.php/polezniyesovety-dlya-vashego-zdorovia/481-poleznie-svoystva-molotogo-imbirya
ANNA
09.06.2014
ELNA
08.06.2014
Մեդ-Պրակտիկ
04.06.2014
Հարգելի ELNA, բարև Ձեզ, մենք միշտ ուրախ ենք մեր այցելուների անձնական փորձի արձագանքը կարդալու:
ELNA
26.05.2014
Մեդ-Պրակտիկ
18.05.2014
Հարգելի Susik, բարև Ձեզ, դժվարանում ենք Ձեր հարցին պատասխանել, քանի որ նման փորձի տեղեկատվության չենք տիրապետում: Շնորհակալ կլինենք, եթե արդյունքների մասին գրեք մեզ:
Մեդ-Պրակտիկ
18.05.2014
Հարգելի ELNA, բարև Ձեզ, ստորև հոդվածների հղումներ են, որոնք կօգնեն Ձեզ.
http://ivona.bigmir.net/health/advice/340141-Kak-lechit--furunkuly-v-domashnih-uslovijah
http://www.doctorvlad.com/index.php/2011/09/kak-lechit-furunkuly-v-domashnix-usloviyax/
http://zapdoc.ru/gnojnye-zabolevaniya/11-sovetov-chego-delat-nelzya-pri-lechenii-furunkula.html
Մարիա
16.05.2014
susik
15.05.2014
ELNA
12.05.2014
ELNA
06.05.2014
Մեդ-Պրակտիկ
27.04.2014
Հարգելի ELNA, բարև Ձեզ, օրվա ընթացքում կոճապղպեղի քանակը չպետք է գերազանցի չոր վիճակում 4 գրամը: Այն կողմնակի ազդեցություն չունի, սակայն չափից ավելի օգտագործելը կարող է առաջացնել այրոցք, երբեմն փորկապություն, բերանի լորձաթաղանթի գրգռում, ուստի հարկավոր է օգտագործել զգուշությամբ, ինչպես ցանկացած դեղ կամ դեղաբույս՝ չգերազանցելով օրվա հասանելիք քանակը ու վերոնշյալ երևույթների ի հայտ գալու դեպքում՝ ընդհատել:
ELNA
24.04.2014
Մեդ-Պրակտիկ
12.04.2014
Հարգելի այցելուներ, բարև ձեզ, ծրագրային փոփոխությունների պատճառով հաղորդագրություններին հետևելը ժամանակավորապես անհնար էր դարձել, որի համար հայցում ենք ձեր ներողամտությունը: Եթե խնդիրը մնում է հրատապ, խնդրում ենք գրել մեզ և մենք կպատասխանենք այս պահից սկսած:
armenuie
21.03.2014
ELNA
19.03.2014
Seda
17.03.2014
ANI
02.03.2014
Մեդ-Պրակտիկ
01.03.2014
Հարգելի Ani, բարև Ձեզ, չափաբաժին ասելով նկատի է առնվում, ասենք, եթե վերցնում եք թեյի, կամ ճաշի գդալ, կամ գրամի տեսքով, ուրեմն բորրից վերցնել նույն քանակով: Օրինակ, տվյալ պարագայում. վերցնում եք կոճապղպեղ՝ 20գր, սխտոր 20գր, ջուր՝ 20 x 20գր = 400գր ջուր, այսինքն՝ 400մլ:
Anna
26.02.2014
Կարդացեք նաև
Որովայնի ճարպակալում ասելով չենք հասկանում միայն ենթամաշկային շերտի ճարպը, այլև ընդերային և ներքին օրգանների ճարպը: Ընդերային ճարպը արտազատում է նյութեր, որոնք մեծացնում են ինսուլինի դիմադրությունը...
Ճարպակալումը նոր ժամանակների տարածված խնդիրներից է, որը, բացի կոսմետիկ անհարմարությունից, կարող է նպաստել նաև տարբեր հիվանդությունների առաջացմանը՝ ինֆարկտ, ինսուլտ, ուռուցքներ...
Ճարպակալումը միայն ավելորդ քաշը չէ, այլ լուրջ քրոնիկ հիվանդություն է, որը զարգանում է ֆիզիոլոգիական և գենետիկ գործոնների, ինչպես նաև շրջակա միջավայրի ազդեցությամբ: Ճարպակալման զարգացման ընթացքում...
Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Այն առանձնանում է ո՛չ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մաղադանոսը միզամուղ հատկություն ունի...
Բազմաթիվ ուսումնասիրությունների համաձայն` կորոնավիրուսային հիվանդություն հաստատված ամենածանր հիվանդներից շատերն ունեցել են ճարպակալում1: Համաշխարհային վերլուծությունը ցույց է տալիս, որ ճարպակալումը...
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն՝ ավելցուկային քաշն ու ճարպակալումը մի շարք ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) զարգացման ռիսկի գործոն են, ինչպիսիք են` սրտանոթային հիվանդությունները...
Ճարպակալումը խաթարում է շնչառական ֆունկցիան՝ առաջացնելով շնչառական խանգարումներ ինչպես արթուն, այնպես էլ քնած վիճակում: Արթուն վիճակում թոքերը չեն կարող լիարժեք գործել կրծքավանդակի ծանր լինելու պատճառով...
Ի՞նչ է հավելյալ քաշը և ի՞նչ է ճարպակալումը:
Ճարպակալումը համարվում է հիվանդագին վիճակ, որի ժամանակ լինում է մարմնի ավելցուկային ճարպ...
Ցելյուլիտը վերացնելու միակ միջոցը ճիշտ սնվելն է: Ճարպային բջիջները չեն վերանում ինքնըստինքյան: Superboss.info-ն ներկայացնում է ճիշտ սնվելու բաղադրատոմսեր նիհարելու համար: Ընտրեք 10 տարբերակներից...
Budetezdorovy.ru-ն գրում է, որ ավելորդ քաշը լուրջ սպառնալիք է առողջության, հատկապես՝ անոթների և սրտի համար։ Ավելորդ քաշից ազատվելու և քաշը պահպանելուն նպաստում է արագ նյութափոխանակությունը...
Ակտիվացված ածուխը կարող է արգելափակել ճարպերի և ածխաջրերի յուրացումը, նվազեցնել մթերքի կալորիականությունը, ինչի շնորհիվ տեղի է ունենում քաշի նվազում։ Fithacker.ru-ն ներկայացրել է ածուխի օգտագործման մի քանի եղանակ...
Արքայախնձորի օգտակար հատկությունները շատերին են հայտնի։ Այս միրգը խորհուրդ է տրվում նրանց, ովքեր ցանկանում են ազատվել ավելորդ կիլոգրամներից. այն հնարավորություն է տալիս մաքրել օրգանիզմը կուտակված տոքսիններից...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն